ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում
21:48, 23.03.2023 | mamul.am
6544 | 0

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները ճանապարհից մոտ 500 մետր խորության անդունդում հայտնաբերել են Opel​ մակնիշի ավտոմեքենա: Այնտեղ իջնելու համար օգտագործվել են հատուկ ճոպաններ: Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: ​Այսօր առավոտ ժամը 06:00-ից ոստիկանները փնտրում էին մահացածին՝ որպես անհայտ կորած:

Դին մեծ դժվարությամբ փրկարարները, ոստիկաններն ու մահացածի հարազատները ճոպանի միջոցով դուրս են բերել անդունդից:

Աղբյուրի​ տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր