ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ուկրաինայի հակամարտությունում ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին. WP
22:12, 23.03.2023 | mamul.am
3788 | 0

Կենդանի ուժի և տեխնիկայի առավելությունն այժմ Ռուսաստանի կողմն է, ինչն օգնում է հաղթել Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով փորձագետներին։ Նշվում է, որ դրա շնորհիվ Ռուսաստանը կկարողանա հաղթել, եթե Արևմուտքը զենքի նոր խմբաքանակներ չմատակարարի ուկրաինական բանակին։

«Ակնհայտ է, որ ժամանակը Ռուսաստանի օգտին է, ինչը նշանակում է, որ նա ունի զինվորներ և տեխնիկա՝ հսկայական ճակատում երկարատև ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Ուկրաինան նման առավելություն չունի»,- ասում է Ատլանտյան խորհրդի եվրոպական ծրագրի վերլուծաբան Ռեյչել Ռիզոն։

Հոդվածի նյութում նշվում է նաև, որ Ուկրաինա կործանիչների առաջիկա մատակարարումների մասին հայտարարությունը երկրում արժանացել է ցնծության։ Այնուամենայնիվ, փորձագետները հայտնում են, որ խորհրդային այս ինքնաթիռների կիրառման շրջանակը սահմանափակ է։ Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Սլովակիան Կիևին է հանձնել չորս ՄիԳ-29 կործանիչներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր