ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արմավիրում 47-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ
22:24, 23.03.2023 | mamul.am
22685 | 2

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ կարճ ժամանակում պարզվում է, որ քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և Արմավիրի ոստիկանները անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ: Այդ փաստը ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը նույնպես հաստատել է:

Տղամարդը խոստովանել է արարքը:

Առավել մանրամասնˋ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր