ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
22:48, 23.03.2023 | mamul.am
6892 | 0

Ռուս և բելառուս ծանրորդները չեն ընդգրկվել ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայանալիքˋ Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում: Այս մասին հայտնել են ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF):

Եվրոպայի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկված էին 38 ռուս և 27 բելառուս ծանրորդներ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ փոխարինողները։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2021 թվականի մարտին ռուս և բելառուս ծանրորդներին անորոշ ժամկետով հեռացրել է միջազգային մրցումներից։

Եվրոպայի առաջնությունը Փարիզի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերից է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր