ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Երևանը բիզնես է». Միքայել Յալանուզյան
23:24, 23.03.2023 | mamul.am
3081 | 0

Լրագրող Միքայել Յալանուզյանի գրառումը․ «Ամեն ինչ արդար, հարգելի քաղաքացիներ։ Երևանն այլևս է՜ն հեռավոր սովետի ժամանակների «ույուտնի», մի քիչ կեղտոտ, մի քիչ փնթի, բայց կոլորիտով քաղաքը չէ։
Երևանը բիզնես է։ Բիզնես, որի բոլոր փայատերերը գրավոր կամ բանավոր կամ լռելյայն համաձայնությամբ ստանում են իրենց մասնաբաժինը։ Մասնաբաժին չունեցողներն էլ այնքան քիչ են, որ չեն կարող փոխել իրականությունը։
Երևանի «ույուտն» այսուհետ, ու քանի քաղաքը կա, լինելու են մեքենաների ու մայթերի արանքում ճխտած սրճարաններն ու գինետները՝ մի 300 մետր Սարյանում, մի 200 մետր Աբովյանում, մի քիչ Կասկադում, Բաղրամյանի որոշ կտորներում։
Ցուրտ եղանակին փողոցում նստել սիրողներին ջերմացնող գազօջախներն էլ լինելու են երազանքի բուխարիները, որոնք ջերմացնելու են հոգնած մարմիններն ու ունայնությունից ու հավերժական դժգոհությունից ձանձրացող հոգիները։
Երևանցի հասկացությունը նույնպես վաղուց վերացել է. համենայն դեպս, հին, սովետից մնացած «քաղաքի տղա» սոցիալական ստատուսը վաղուց արդեն անախրոնիզմ է ու հետաքրքիր է միայն առօրեականության պատմություն ուսումնասիրողներին։
Քաղաքային «ույուտ» փնտրողները չունեն այլ ճանապարհ, քան հեռավոր գյուղերում ու երբեմնի արդյունաբերական փոքրիկ քաղաքներում անցողիկ երջանկություն փնտրելը։
Բայց կրկնում եմ՝ ամեն ինչ արդար է։ Սա էն է, ինչին մենք ձգտում էինք, ինչի համար պայքարում էինք, սա կոչվում է կապիտալիստական ուրբանիզացիա։
Այնպես որ՝ վելքոմ թու դը քլաբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր