ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ղազախստանը ներդնում է մոնիթորինգի համակարգˋ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձերը կանխելու համար
00:30, 24.03.2023 | mamul.am
3859 | 0

Ղազախստանն ապրիլի 1-ից կգործարկի առցանց համակարգ, որը կհետևի հանրապետության սահմանը հատող բոլոր ապրանքներին, հայտնում է Eurasianet.org-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Ղազախստանը ցանկանում է նորամուծությամբ ցույց տալ, որ հետևում է Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։
Աղբյուրն ընդգծել է, որ ղազախական կողմը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և որևէ կերպ սահմանափակել առևտուրը հարևան երկրի հետ։ Սակայն Ղազախստանը «թույլ չի տա շրջանցել արևմտյան պատժամիջոցները և հարթակ չի դառնա նման շրջանցման համար»։

«Մենք հասկանում ենք երկրորդական պատժամիջոցների հետ կապված բոլոր ռիսկերը»,- հավելել է աղբյուրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր