Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ մեկ տարի անց վերսկսել է մարզչական կարիերան։ Նա նշանակվել է վրացական «Թելավիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա օգնականներն են Արթուր Մկրտչյանը եւ Արտակ Օսեյանը։ Վարդան Մինասյանը ղազախական «Տարազից» 2021-ին հեռանալուց հետո թիմ չուներ։ «Թելավին» Վրաստանի ընթացիկ առաջնությունում 5 տուրից հետո 5 միավորով 7-րդն է։ |