ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Փաշինյանի նոր հրահանգը՝ լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»
09:18, 24.03.2023 | mamul.am
2781 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաջորդ հրահանգն է իջեցվել, որը կրկին լրատվամիջոցների դեմ է: Այս անգամ վարչապետի կողմից հրահանգ կա՝ պարզել, թե Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն, ինչ եկամուտ:

Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն և այդ մասին զեկուցեն հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կարող ենք դիտարկել որպես լրատվամիջոցների դեմ ուղղված հերթական քայլը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո: Եվ այս վերջին հրահանգի մասով արդեն իսկ առաջին արդյունքներ, այսպես ասած, առկա են:

Խոսքը վերաբերում է «Հետք»-ի փոխխմբագրին: Մասնավորապես, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե «Հետք»-ի փոխխմբագիրը նույնպես տուն է ձեռք բերել «Բյուրեղ» թաղամասում: Ամեն դեպքում, փաստ է, որ այսօր իշխանություններն իրենց թիվ մեկ թշնամին համարում են լրատվամիջոցներին ու լրագրողներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր