ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը». Սևակ Հակոբյան
10:18, 24.03.2023 | mamul.am
2879 | 2

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութին կից գրել է. ««Կարճ ասած»․ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով

Խաղաղություն ուզում են բոլորը։ Թշնամին էլ ա խաղաղություն ուզում, բայց` իր պայմաններով, իր պայմանները քո կապիտուլյացիան է։ Խաղաղությունը կամ նվաճում են ու հմուտ քայլերով պաշտպանում, ինչպես եղել է մինչև 2018 թվականը կամ փորձում են դա անել սողալով, ինչպես արվել է 2018-ից հետո մինչև հիմա։ Պայքարողները ստանում են խաղաղություն, սողացողները՝ 5 տարում երկու պատերազմ։ Առաջ որ հարցնում էինք իշխանությանը պատերազմ կլինի՞, ասում էին՝ հավանականություն կա, բայց որ հարձակվեն, կջախջախենք, հիմա ասում են պատերազմի հավանականությունը մեծ է, բայց կհանձնենք, որ պատերազմ չլինի, հետևից էլ ասում, թե՝ բայց հանձնումը երաշխիք չէ, որ պատերազմ չի լինի»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր