ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Կասկադի տասնյակ ծառերը հատման համար ոչ մի ցուցում չունեն». Քրիստինա Վարդանյան
10:30, 24.03.2023 | mamul.am
2858 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով տեսանյութ. «Մանրամասն ներկայացրել եմ ծրագրի բոլոր ռիսկերը։ Հավելեմ, որ Կասկադի տասնյակ ծառերը հատման համար ոչ մի ցուցում չունեն, ինչով պայմանավորված՝ հատումը չեղարկվեց։ Իսկ հիմքերի մասով՝ պաշտոնապես դիմել եմ քաղաքապետին, գրության պատասխանն էլ կհրապարակեմ։ Այն «մասնագետները», որ ծառահատման տոմսեր են պատրաստել Կասկադի տասնյակ ծառերի համար, պետք է պատժվեն, անհիմն սպանդ կազմակերպելու համար։ Իսկ տնկվող սակուրայի ընտրությունը, մեղմ ասած 0 գիտական հիմք ունի։ Կանաչապատումը գեղեցկության մասին չէ, առողջության մասին է»:

«Կասկադի տասնյակ ծառերը հատման համար ոչ մի ցուցում չունեն». Քրիստինա Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր