ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նույնը քովիդի ժամանակ էր». Սուրեն Սահակյան
00:06, 25.03.2023 | mamul.am
4378 | 0

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Իրականում պետական/ՏԻՄ կառավարման օղակների ու հանրության միջև կոմունիկացիայի մակարդակը զրոյի ա ձգտում (ընդ որում, երկու կողմից էլ)։ Եթե նույնիսկ էդ ծառերի հատումը քաղաքապետարանի բոլոր ժամանակների ամենառացիոնալ որոշումը լիներ, մեկ ա՝ չհասկացվածությունը տեղի էր ունենալու։ Նույնը քովիդի ժամանակ էր։ Էս խախանդ ու բնից հնազանդ ժողովրդի կեսին հաղորդակցվելու անկարողության պատճառով հակապատվաստումային առաջամարտիկներ սարքեցին։ Մեկը դուրս չի գալիս հանրամատչելի կերպով բացատրի, թե ինչ ա նշանակում «հոգնած» թեղի, կամ կանաչապատման առումով ինչ «պայծառ» ապագա ա մեզ սպասում։ Տենց էր նաև ուղևորափոխադրումների սակագների բարձրացնելու դեպքում՝ փոխանակ փաստարկներ ներկայացվեն, քաղաքապետարանի կեսը դուրս եկավ՝ մարդկանց ճնշելու, պարտադրելու էդ որոշումը։ Վերջում դա մի մեծ շարժում դարձավ, որ Տարոն Մարգայանի վրայից հեռացրեց «բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետի» հանիրավի գոյացած փառը։ Բայց սո՛ւս, սենց մանր-մունր բաները ժամանակի պաշտոնյաների ուշադրությանը ոչ արժանի բաներ են, նրանք հիմա զբաղված են ազդեցության ոլորտների համար կռիվներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր