ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Այդ ծառերն արդեն չէի՞ն կլանում ածխաթթու գազն ու այլևս չէի՞ն հարստացնում օդը թթվածնով». Տիգրան Վարդանյան
02:06, 25.03.2023 | mamul.am
3101 | 1

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիգրան Ավինյան, ասում ես, թե ծառերը կտրել եք, որովհետև դրանք իրենց գործառույթը չէին անում: Այսինքն, կոնկրետ այդ ծառերն արդեն չէի՞ն կլանում ածխաթթու գազն ու այլևս չէի՞ն հարստացնում օդը թթվածնով: Ի՞նչ գործառույթ չէին անում` չէին աճում, չէին ծաղկում, «ֆոտոսինթեզ» չէին անում, թե՞ այլ բան կա, որից տեղյակ չենք: Լավ ա` ծառերը կտրելուց խասյաթիդ համաձայն, կարմիր լենտ չես կտրել: Կամ մի տեղ պաժառ չեք տվել, որ այնտեղ գնաս որպես քաղաքապետի թեկնածու:
Մի լավ ասացվածք կա, որտեղ ասվում է, որ մարդ պետք է իր կյանքի ընթացքում ծառ տնկի, ըստ երևույթին քեզ մոտ հակառակն է` յուրաքանչյուր ՔՊ-ական պետք է չչորացած ծառ կտրի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր