ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պետդեպի եզրակացությունը մեկն է՝ չի սպառվել նիկոլի պիտանելիության ժամկետը». Կարեն Ավագյան
02:12, 26.03.2023 | mamul.am
2755 | 2

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «ԱՄՆ պետական դեպարտամենտն, արձանագրելով Հայաստանի կառավարիչների կողմից ծավալային և բովանդակային առումով մեծ թվով խախտումները, անազատությունները և չարաշահումները, միևնույն է, նիկոլին դեռ բավականին հնարավորություններ են թողել օգտագործվելու:
Մասնավորապես, արձանագրել են բռնություններ, անհամաչափ ուժի կիրառում, որոշ դեպքերում, անգամ, իրավապահների հանցավոր անգործություն: Ավելին, հիշել են անգամ անհարկի կալանքների, խափանման միջոցառումների, խոսքի ազատության սահմանափակումների մասին:
Բայց արի ու տես, որ սրանց աջակցելու և արդարացնելու ցանկությունը դեռ ամբողջությամբ չի մեռել: Նախկին էնտուզիազմն, իհարկե, չկա:
Պետդեպարտամենտն արձանագրում է, որ 11 ամիսների ընթացքում 17 անձ անազատության մեջ մահացել է (բանտում, դատարանում, խափանման միջոցի կիրառման ընթացքում): Վիճակն ավելի չվատթարացնելու համար խուսափում է խոսքի համար բանտարկված ու ըստ էության մահվան դատապարտված անձին քաղաքական բանտարկյալ անվանել: Ընտրություններից անմիջապես հետո, ընտրված թեկնածուներին մեկ րոպեում կալանավորելը նույնպես «մեծահոգաբար» անտեսվել է:
Վերոգրյալ փաստերի նման աղաղակող զուգահեռներ հրապարակված զեկույցում բազմաթիվ են: Մի կողմից հրապարակված և հաստատված փաստերի առատություն, իսկ մյուս կողմից եզրակացություններ չանելու մեղքը դրանց սակավության վրա բարդելով:
Պետդեպի եզրակացությունը մեկն է: Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր