ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ի՞նչ միջոցներով է լրագրող Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը». Կ. Քոչարյան
14:18, 24.03.2023 | mamul.am
5626 | 3

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չհարգելի իշխանություններ, լրագրողը, բժիշկը, դերասանը, ծրագրավորողը կարող են տուն գնել, ավտոմեքենա նվեր ստանալ, ճոխ կամ համեստ հարսանիք անել: Դա ոչ ձեր գործն է, ոչ էլ որևէ մեկի, որովհետև նրանք բոլորը դա չեն անում պետբյուջեի, քաղաքային բյուջեի և հարկատուների վճարած հարկերով: Եթե մարդը ոչ մի օր չի աշխատել պետական համակարգում և, առավել ևս՝ որևէ պաշտոն երբևէ չի զբաղեցրել, դուք ո՞վ եք, որ նման հարց տաք: Իսկ, եթե այդքան տգետ եք և չեք հասկանում պարզ ճշմարտությունները, ապա այդ հարցը ուղղեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը, որը էս հինգ տարի է ոչ մի կերպ չի կարողանում վաճառել:
ՀԳ ԱՄՆ Պետդեպն ասում է, որ կոռուպցիա կա... և այդ կոռուպցիան համակարգային է:
ՀԳ2 Վահագն Ալեքսանյանին ասեք՝ թող այցելի «Նաիրի» բժշկական կենտրոն և Ալեն Սիմոնյանից հետաքրքրվի, թե ինչ եղավ իր հետ այն բանից հետո, երբ վերջինս «Հետք»-ին անվանեց դեղին մամուլ: Չէ-չէ, Ալենի ձեռքը «Հետքը» չի ջարդել»:

Աղբյուրը` Կարեն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր