Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ճտերն աշնանն են հաշվում, հայաստանցիներին՝ գարնանը։ Բոշին էշը չեկավ, հայաստանցիներին՝ իշխանությունը, մեկը մյուսին սահուն պասեր տալով՝ երկիրը, պետությունը վարի են տալիս։ Հազար անգամ եմ ասել, մի անգամ էլ ասեմ՝ Հայաստանը դրսից են կառավարում՝ ներսի ազդեցիկ գործակալների միջոցով։ Մինչև Հայաստանում լյուստրացիա չլինի, երկիրը վարի է գնալու։ Լյուստրացիա էլ չի լինելու, քանզի իշխանությունը և մեզ հայտնի ընդդիմությունը դրսի ազդեցության կամ ուղղակի գործակալներ են, լյուստրացիան ո՞վ է նախաձեռնելու։ Թամամ խոսքը էշերին են ասում, էլ սրանից ավելի թամամ ո՞նց կարելի է ասել»: |