ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը». ՍԴ
14:48, 24.03.2023 | mamul.am
4396 | 0

Սահմանադրական դատարանը հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշումը։ Որոշման համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Հիշեցնենք՝ Կառավարությունը անցյալ տարվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի՞ Հայաստանի սահմանադրության հետ, թե՞ ոչ։ Կառավարությունը բացատրել էր, որ վերադարձել են Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ հնարավորություն են տեսել Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր