ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Խնդիրների մեջ կորացած Երևանի առաջնային խնդիրը դեկորատիվ ու անպետք ծառեր տնկելն էր». Գեղամ Նազարյան
01:12, 25.03.2023 | mamul.am
1864 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Իտալացիների, իսպանացիների, գերմանացիների մտքով ո՞նց չանցավ բարձր, սաղարթախիտ ծառերը կտրել եւ փոխարենը ցածրահասակ, որեւէ բանի պետք չունեցող ծառեր տնկեն։ Իսկ մենք խելացի ենք։ Մենք անգամ ծառ տնկելու մեջ կարող ենք հսկայական անաշխատ եկամուտ կուտակել` իհարկե հասարակ ժողովրդի հաշվին։ Ու ինչ գեղեցիկ հիմնավորումներ, թե բա ծառերը հիվանդ են, թե բա ստվեր չեն տալիս, թթվածին չեն տալիս։ Փաստորեն խնդիրների մեջ կորացած Երեւանի առաջնային խնդիրը դեկորատիվ ու անպետք ծառեր տնկելն էր։ Ու գիտեմ նաեւ, որ թունդ հայրենասերները գրելու կամ ասելու են` նոր էսկալացիայի վտանգ կա, իսկ դուք ծառերից եք խոսում։ Գիտեմ, դուք հաց չեք ուտում, գիշերն էլ չեք քնում, երեխաներին դպրոց չեք ուղարկում, դուք էլ աշխատանքից դուրս եք եկել։ Ինչ իմաստ ունի աշխատանքի գնալ, եթե էսկալացիայի վտանգ կա։ Ինչ հեշտ է չէ՞, հայրենասեր լինելը»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր