ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խաղաղության պայմանագրի հիմնական մասում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից». Արարատ Միրզոյան
17:24, 24.03.2023 | mamul.am
2155 | 0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե կա՞ մի հարց, որի շուրջ հնարավոր է եղել համաձայնության հանգել և, թե ո՞ւմ միջնորդությամբ են տեղի ունենում խաղաղության պայմանագրի առաջարկների փոխանակումները, ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են»:

Շարունակելով խոսքը՝ նախարարը ասաց. «Այս բանակցային գործընթացում միջնորդություն չկա, բանակցություններն ընդունված են համարել երկկողմ»:

«Խաղաղության պայմանագրի հիմնական մասում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից». Արարատ Միրզոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր