ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում․ Սպիտակ տուն
18:42, 24.03.2023 | mamul.am
1747 | 0

Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք չենք ձգտում Իրանի դեմ պատերազմի, մենք չենք փնտրում զինված հակամարտություն այս երկրի հետ (կամ) մեկ այլ պատերազմ տարածաշրջանում», - ասել է նա։

Քիրբին նաև նշել է, որ Սիրիայում ամերիկյան հարվածների նպատակն էր երկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող օբյեկտների: Ըստ ԶԼՄ-ների՝ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 շիա մարտիկ, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։ Ամերիկյան հարվածներից հետո իրանամետ շիա կազմավորումների մարտիկները մի քանի հրթիռ են արձակել ԱՄՆ-ի ռազմակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեր Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր