ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ՄԱԿ-ի դատարանը հատուկ ակտիվություն չի ցուցաբերում, որ Բաքուն կատարի իր որոշումը». Եղիշե Կիրակոսյան
18:54, 24.03.2023 | mamul.am
2138 | 0

«Ադրբեջանի կողմից ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով. «ՄԱԿ-ի դատարանը հատուկ ակտիվություն չի ցուցաբերում, որ Բաքուն կատարի իր որոշումը»:

«ՄԱԿ-ի դատարանը հատուկ ակտիվություն չի ցուցաբերում, որ Բաքուն կատարի իր որոշումը». Եղիշե Կիրակոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր