ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+20 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Գիտենք Թուրքիայի հավաքականի և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը». Վարազդատ Հարոյան
19:36, 24.03.2023 | mamul.am
1199 | 0

«Թուրքիան լավ թիմ է, որակով ֆուտբոլիստներով, շատերը խաղում են առաջատար լիգաներում։ Ուսումնասիրել ենք մրցակցին արդեն երեք օր։ Ուսումնասիրել ենք Թուրքիայի հավաքականին, գիտենք և՛ թույլ, և՛ ուժեղ կողմերը, Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը:

«Կփորձենք փակել ուժեղ կողմերը և օգտագործել թույլ կողմերը։ Հուսով եմ՝ կստացվի։ Շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք, թե ինչ խաղ է սա մեզ համար։ Ամեն ինչ լավ կլինի»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր