ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.98, EUR 414.49, RUB 4.78, GBP 482.53
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+30 °C
Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին
20:48, 24.03.2023 | mamul.am
2127 | 0

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը հայտնում է. «Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնակայանում ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի աջակցությունը Հանրապետական կուսակցության արդիականացման ծրագրերին եւ միջազգային գործունեությանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ուղենշվել են զարգացման նոր ծրագրեր:
Նախագահը նշել է, որ Հանրապետականը մշտապես հանդես է գալիս Հայաստանի քաղաքական կյանքում լավագույն միջազգային փորձի մեթոդաբանության, տեխնոլոգիաների եւ կապերի ներդրման ջատագովը:
Հյուրի խնդրանքով ՀՀԿ ղեկավարը անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց վերաբերյալ տվել իր գնահատականները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր