ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Էս կարգի պարա՞պ, էս կարգի հաբռգա՞ծ». Լևոն Բարսեղյան
22:24, 24.03.2023 | mamul.am
9820 | 5

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Էդ որ մխիթարում ու մխիթարվում եք, թե էս նեղ մաջալին Կասկադի հատված ծառերի փոխարեն նորերն են տնկվելու, սակուրա, և այլ, ես հին ասացվածք եմ մտաբերում, թե «...բոշի յուղը, որ շատ է լինում, փափուկ տեղերին է քսում...»:
Էս կարգի պարա՞պ: Էս կարգի հաբռգա՞ծ: Մանկապարտեզահասակ երեխաների 30 տոկոսը մանկապարտեզ չի գնում Հայաստանում, որովհետև կամ 15 կմ շառավղով մանկապարտեզ չկա, կամ ծնողները վճարել չեն կարող, աղքատ են, ու էդ ընտանիքներում մայրը չի աշխատում երեխա պահելու համար ու լրացուցիչ են աղքատանում....: 3 ամիս անընդհատ այսպիսի անհավասարության ու քողարկված խտրականության օրինակ կարող եմ պատմել ու չեք ձանձրանա, բայց լեղաճաք կլինեք:
Թե բա՝ սակուրա: Սակուրա չէ, Հայաստանի վրա ցելոֆան քաշեք, ջունգլի սարքեք ու փղից, կոկորդիլոսից ու ընձուխտից բերեք բրախեք ... գոնե ձեր քաղքենի ու սովալլուկ աչքը կշտանա, չտեսաք պատից կախ, տեսաք ճակատներիցդ կախ:
Չի լինի՞, որ բերան բացել չտաք: Թողեք մենք մեր բնական ճամփով հանգուցալուծվենք»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր