ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Պաշտոնական Երևանը Ռուսաստանի հետ սկսեց խոսել իր լեզվով». Հեքիմյան
22:30, 24.03.2023 | mamul.am
7413 | 1

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Պաշտոնական Երևանն ընդօրինակեց Ռուսաստանի գործելաոճը և վերջինիս հետ սկսեց խոսել իր լեզվով:
Ուրեմն, Հայաստանն այն սակավաթիվ պետություններից է, որոնք ստորագրել, սակայն չեն վավերացրել Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավական հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը: Խոսքն այն դատարանի մասին է, որը Պուտին Վլադիմիրին ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Եվ, ահա այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հաագայի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշումը։
Որոշման համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:
Սա չի նշանակում Հռոմի ստատուտի վավերացում, սակայն նշանակում է, որ Հայաստանն այդ ստատուտի հետ սահմանադրական անհամապատասխանություն չունի: Ժողովրդական լեզվով ասած, մենք պատրաստակամ ենք ձերբակալել Պուտին Վլադիմիրին, սակայն ... չենք ձերբակալի»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր