ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից». նախարար
23:12, 24.03.2023 | mamul.am
2573 | 0

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Վերջին շրջանում մեզ շատ են դիմում դպրոցներում երկար տարիներ դասավանդող միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները, որոնք 2023 թվականի օգոստոսի 20-ից այլևս չեն կարողանալու աշխատել իբրև ուսուցիչ, եթե բարձրագույն կրթություն չեն ստացել։ Պետությունն ավելի քան 10 տարի ժամանակ է տրամադրել՝ այս պահանջը բավարարելու համար։
Այս պահին 1340 ուսուցիչներ ունենք, որոնք միջին մասնագիտական որակավորում ունեն։
Այսօր շրջանառության մեջ ենք դրել Հանրակրթության օրենքի փոփոխությունը, որով միջին մասնագիտական կրթությամբ գործող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և հաջող արդյունք ունենալու պարագայում կկարողանան շարունակել դասավանդել, որովհետև դրանով իսկ կհիմնավորեն իրենց դասավանդած առարկայի լավ իմացությունը։
Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից։ Հուսամ՝ 1340 ուսուցիչները կօգտվեն այս հնարավորությունից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր