ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի Ապշերոնի մասին». Վարդան Ոսկանյան
00:30, 26.03.2023 | mamul.am
4121 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Շատերը գիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նավթագազային կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը գտնվում է Ապշերոնյան թերակղզու Սանգաչալ ավանում։
Մինչդեռ բնակավայրն ինքը կովկասյան պարսիկների (թաթերի) հինավուրց գյուղերից է, որն անիրավ գաղութացման հետևանքով հայտնվել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից վերահսկվող տարածքում և ենթարկվել ոչ միայն տեղաբնիկ կովկասյան պարսիկներին պատկանող բնական ռեսուրսների անխնա շահագործման, այլ նաև նրանց էթնիկական ձուլման։
Չնայած սրան, ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի որևէ պաշտոնյա արտաբերում է ավանի անունը, ինքնաբերաբար փաստում է, որ այն իրանական տեղանուն է և ոչ մի պատմական և լեզվաբանական աղերս չունի միայն 1918թ. օսմանյան սվինների վրա ի հայտ եկած արհեստածին Ադրբեջանի հետ։
Ըստ այդմ, ավանի Səngəçal անվանումը կովկասյան պարսկերենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «Քարահոր, Քարափոս» և կազմված է կովկասյան պարսկերեն səng «քար» (համեմատիր՝ պրսկ. سنگ [sang] «քար») և çal «հոր, փոս» (համեմատիր՝ պրսկ. چال [čāl] «հոր, փոս») բաղադրիչներից՝ միմյանց հետ միացած հոդկապով։
Հետևաբար, ամեն անգամ Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ լկտի «հավակնություններ» ներկայացնելիս Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր