ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Դիմակայության արդյունավետությունից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը»․ Տ. Աբրահամյան
11:12, 25.03.2023 | mamul.am
2806 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում:
Առաջինը, քաղաքական-քարոզչական մակարդակում դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունն է` Արցախին ագրեսոր և պարտավորություններ չիրացնող սուբյեկտ ներկայացնելով:
Ադրբեջանն այս ճանապարհին փորձում է Արցախ մտնող հումանիտար բեռն ու ռազմավարական նշանակության բեռները որպես ռազմամթերք և զորքերի տեղափոխում ներկայացնել, ինչն ըստ ադրբեջանական կողմի, լեգիտիմ իրավունք է ստեղծում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու, ասել է թե` հարված հասցնելու համար:
Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում:
Երկրորդ, Ադրբեջանը համակարգված ձևով կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին, որը 2 նպատակ է հետապնդում` խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքները և սրել պարենային անվտանգության խնդիրը, երկրորդ, ահաբեկել ու վախի մթնոլորտ ստեղծել/խորացնել արցախցիների շրջանում:
Բոլոր մակարդակներում` քարոզչականից մինչև պաշտպանական, Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա:
Հենց դիմակայության արդյունավետությունից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր