ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եվրոտեսիլի ամենաքաղաքական երգը՝ ընդդեմ Պուտինի». Արման Ղարիբյան
16:30, 25.03.2023 | mamul.am
6504 | 0

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Եվրոտեսիլի ամենաքաղաքական երգը Չեխիան է ներկայացնում՝ ընդդեմ Պուտինի։ Թեև փորձել են սիմվոլներով ներկայացնել, սակայն ակնհայտ է, որ երգն ի աջակցություն Ուկրաինայի է (ում Չեխիան անվանում է «Իմ քույր») և ընդդեմ Պուտինի։
Երգում են. «Իմ քույրն անկյուն չի կանգնի, քեզ չի ենթարկվի, ձեռքերդ հետ տար, ոչ ոք չի ուզում ավելի շատ տղաների մահ, դու չես կարող գողանալ մեր հոգիները, արյունը քո աստծո գլխում է։ Իմ քույրն իր իսկ թագուհին է, համարձակ է ու ուժեղ, քրոջս թագը մի հանիր, ոչ ոք իրավունք չունի դա անելու»։
Տեսահոլովակում էլ բազմաթիվ սիմվոլներ կան, որոնք ինձ համար շատ հասկանալի չեն, բայց հիմնական ասելիքը երկուսն է։ 1) Ընտրեք սերն ընդդեմ ուժի, 2) Քույր (Ուկրաինա), մենք քեզ հետ ենք»:

«Եվրոտեսիլի ամենաքաղաքական երգը Չեխիան է ներկայացնում՝ ընդդեմ Պուտինի». Արման Ղարիբյան
Աղբյուրը` Արման Ղարիբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր