ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Պատերազմի վտանգը կտրուկ նվազելու է, եթե...». Արման Աբովյան
00:06, 26.03.2023 | mamul.am
8107 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Չի կարելի մարդկանց խաբել՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։
Չի կարելի մարդկանց վախեցնել` ասելով, որ «հեսա-հեսա» պատերազմ կսկսվի։
Չի կարելի մարդկանց սին հույսեր տալ` ասելով, որ կարելի է թուրք-ադրբեջանական մարդասպանների հետ այս պահին «խաղաղության» հասնել։
Չի կարելի, պարզապես չի կարելի ստել։
Պետք է ընդամենը ընդունել երկու հանգամանք։
1-Թուրք-ադրբեջանական ոհմակը տրամադրված է մինչև վերջ սեղմել Արցախին և Հայաստանին։
2-Եթե դադարենք ինքներս մեզ համոզել, որ անճար ենք, թույլ ենք, անզոր ենք և իբր մեր տեղը ամեն ինչ արդեն որոշված է և ընդհակառակը` ներքուստ պատրաստ լինենք կատաղի դիմադրելու, ապա հավատացնում եմ ձեզ` պատերազմի վտանգը կտրուկ նվազելու է:
Իսկ Հայաստանի իշխանության քայլերը և թուրք-ադրբեջանական ոհմակի հետ հարաբերվելու փիլիսոփայությունը վտանգները չեզոքացնելու տեղը ընդհակառակը` ամեն օր գեներացնում է նոր ռիսկեր և ավելացնում է վտանգները։
Թուրքը չի խփի միայն մեկ դեպքում, եթե համոզված լինի, որ կստանա կատաղի հակահարված՝ առանց հակահայկական «խաղաղասիրական» հիմարությունների»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր