ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Էս քարտեզը տպող իշխանությունը Քրիստինե Վարդանյանին մեղադրում է անկլավների մասին նավոդկա տալու մեջ». Վահե Սարգսյան
13:12, 25.03.2023 | mamul.am
3456 | 2

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. «Էս դավաճանական քարտեզը տպող իշխանությունը ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանին մեղադրում է «անկլավների» մասին հարցադրմամբ նավոդկա տալու մեջ...

Այսինքն` ըստ հայտնի գործակալական ծածկանունով Արոյի (բախտի չար կատակով` արտգործնախարար հանդես եկող), Երևանի հանդեպ պահանջներ ներկայացնող Ադրբեջանը պիտի Քրիստինեի հարցից գլխի ընկեր ու ասեր` վա՞յ, էս ի՞նչ լավ բան հուշեցին, բերեք դրանք էլ պահանջենք։

Փաստորեն` դավաճանությունը ծածկելու փայլուն մեթոդներից մեկը նաև պրիմիտիվ իդիոտ ձևանալու հնարքն է։

Չի՛ փրկելու, Արո՛։

Հ.Գ. Հին ժողովրդական խոսք կա` դու ասա, որ քեզ չասեն»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր