ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«2008-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են»․ Վահե Հովհաննիսյան
13:30, 25.03.2023 | mamul.am
3244 | 4

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատասխանի իմ տարբերակը
2008-ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա առաջին խաղը. դա ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր։
Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ և նախաաղետային դիվանագիտության փուլում։
Մտածող-մտահոգ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է 2008-ի և այսօրվա խաղի տարբերությունը։ Հազար պատասխան է հնչում։ Երեկ Ս. Ֆարմանյանի «Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին էլ էր այս հարցը առանցքային, և պատասխանի իր տարբերակը 3-րդ նախագահը նույնպես ձևակերպեց։ Պատասխանները տարբեր են, բոլորն էլ՝ հետաքրքիր։
Պատասխանի իմ տարբերակը մաքսիմալ պարզ է. 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։
Եվ հետպատերազմյան վերականգնման մեր քաղաքական մտքի առանցքում էլ պետք է լինի հենց այդ նպատակը՝ սեփական տան մեջ (հայրենիքում) վերականգնել տանտիրոջ կարգավիճակը։ Սա հոգեբանություն է, հանրային տրամադրություններ, մտածողության տեսակ. հենց մենք Հայաստանում և Արցախում կրկին սկսեցինք մեզ զգալ տանտեր, մեզ կվերաբերվեն հենց այդպես, մեզ հետ կբանակցեն այդպես, և վերջապես դուրս կգանք այս անվերջանալի ստորացուցիչ մղձավանջից. երբ առավոտ էսկալացիա են գուժում, երեկոյան՝ խաղաղություն։
Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ գրքին, ապա այն պետք է կարդալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր