ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հրաչյա Սարգսյանի կադրերը հեռանում են քաղաքապետարանից
14:24, 25.03.2023 | mamul.am
2060 | 0

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետարանում շարունակում են ազատման դիմումներ գրել տարբեր վարչությունների աշխատակիցներ ու պետեր: Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատման դիմում են գրել մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սևակ Ասատրյանը, կենդանաբանական այգու տնօրեն Էդմոն Ղազարյանը: Մեր տեղեկություններով, ազատման դիմում է գրել նաև գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ով մինչև այդ եղել է Հրաչյա Սարգսյանի խորհրդականը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր