ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
16:06, 25.03.2023 | mamul.am
2832 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։ Ըստ հրապարակման՝ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր անել՝ Սոչիում համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա: Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների ճանապարհով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր