ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ, նախապես կվաճառվեն բուհերի շենքերը». Ավետիք Իշխանյան
16:48, 25.03.2023 | mamul.am
2693 | 2

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԴԵՊԻ ՆՅՈՒ-ՎԱՍՅՈՒԿԻ ԿԼԱՍՏԵՐ
Վարչապետ կոչեցյալը հրապարակել է այսպես կոչված Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Այս կիսագրագետ արարածը, որ ատում է գիտությունն ու արվեստը, իր խոսքերով «էլիտային», հանկարծ բարբաջում է, որ Հայաստանի ապագան գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիաներն են, տպավորություն ստեղծելու համար, չտեսի պես օգտագործելով «կլաստեր» օտար բառը։ Փորձենք բացել նրա խոսքերի փակագծերը։ Նախ, ամենակարևորը՝ այդ այսպես կոչված Ակադեմիական քաղաքի հնարավոր շինարարությունը կտևի առնվազն տասը տարի, այսինքն բռնապետիկը հերթական անգամ հռչակեց իր հավերժ Հայաստանի ղեկավար լինելու մասին։ Երկրորդ՝ նա մտքում արդեն հաշվում է, թե որքան գումար կաշխատի Երևանի Պետ․ Համալսարանի, Պոլիտեխնիկի, Գեղարվեստի ակադեմիայի, Գիտությունների Ակադեմիայի, Մատենադարանի, Օպերայի, Սունդուկյանի անվան թատրոնի, մյուս բոլոր բուհերի, գիտական և մշակութային հիմնարկների շենքերի վաճառքից։
Այսպիսով ի՞նչ է սպասվում։ Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ, նախապես կվաճառվեն վերը նշված շենքերը։ Իսկ Ակադեմիական քաղաքը կմնա որպես հուշ, ինչպես բենդերական Նյու-Վասյուկին։
Այո՛, վերջնականապես վերացնելով կրթությունը, գիտությունն ու մշակույթը, բռնապետիկը ողջ Հայաստանի բնակչությանը փորձում է դարձնել տգետ և ստրուկ քպ-ականներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր