ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ԱՄՆ-ն օգնում է ագրեսոր Ադրբեջանին». Փույա Հոսսեինի
17:48, 25.03.2023 | mamul.am
3211 | 3

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկան կպաշտպանի՞ Ադրբեջանին Իրանից…
* ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է.
«Ադրբեջանն ընդարձակ սահման ունի Իրանի հետ և պաշտպանության կարիք ունի։ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907 ուղղումը պետք է չեղյալ համարվի»։
907-րդ ուղղումն ԱՄՆ Քոնգրեսի կողմից «Ազատությանն աջակցության մասին» օրենքում ընդունված ուղղումն է, որն արգելում է ԱՄՆ ուղղակի օգնությունն Ադրբեջանին։

Հարցը նրանում է, թե ո՞ր սահմանները պաշտպանվելու կարիք ունեն և ո՞ւմ կողմից: Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի սահմանները, որոնք պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից, և Հայաստանի տարածքները ներկա պահին օկուպացված են այդ ագրեսոր երկրի կողմից:
*Ո՞ր սահմանները պաշտպանելու կարիք ունեն. Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի սահմանները, ում հանդեպ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից պարբերաբար հրապարակային նկրտումներ են ներկայացվում, և ում հասցեին սպառնալիքներ են հնչում…
Ո՞ր սահմանը ումի ́ց պիտի պաշտպանվի. Իրանի՞ց, որ միշտ հայտարարում է, թե տարածաշրջանի միջազգային սահմանները փոփոխության չպե ́տք է ենթարկվեն, և Հայաստանի սահմանները Իրանի Կարմիր Գիծն են...
Աբսուրդն այն է, որ ԱՄՆ-ն օգնում է ագրեսորի́ն, ով հարևանների տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ անընդհատ ոտնձգություններ է իրականացնում, և նկրտումներ ունի:
*Եթե տարածաշրջանում իրապե ́ս անվտանգություն ենք ուզում, պետք է հասկանալ, որ տարածաշրջանի ներկայիս պայթյունավտանգ իրավիճակը ռազմական ուժերի բալանսի խախտման արդյունքն է, ինչը խախտվեց հատկապես ԱՄՆ-ի դաշնակից երկրների կողմից՝ Իսրայելի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենքի տրամադրումով և ռազմական մեծ աջակցության ցուցաբերմամբ, որը մինչև օրս շարունակվում է:
*Եթե ԱՄՆ-ն անկեղծ է Անդրկովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցում, ապա պետք է Հայաստանի ́ն օգնի, որ իր սահմանները պաշտպանված լինեն ագրեսոր Ադրբեջանի կողմից, ո ́չ թե ագրեսորին աջակցի:
Անդրկովկասի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ ռազմական ուժերի հավասար բալանս պահպանվի, և Հայաստանի բանակը՝ որպես միակ վստահելի երաշխավոր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելու հարցում ՝ այնքան ուժեղանա, որ կարողանա ինքնուրույն դիմագրավել բոլոր մարտահրավերներին և իր նկատմամբ ոտնձգություններին»:

Աղբյուրը` Փույա Հոսսեինի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր