ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
Իրաքը շահեց Թուրքիայի դեմ տարիներ տևած դատը
20:18, 25.03.2023 | mamul.am
6559 | 0

Բաղդադը հաղթեց Անկարայի նկատմամբ Փարիզի Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարանում Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանից նավթի արտահանման վերաբերյալ երկարաժամկետ դատական գործընթացը։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ Իրաքի նավթարդյունաբերության ներկայացուցչին հղումով։

«Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Իրաքին, որ հարգելու է իրավարար վճիռը, որը կայացվել է Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման կապակցությամբ»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, Թուրքիան թույլ չի տա Իրաքյան Քրդստանի նավթի արտահանումը թուրքական ծովափնյա Ջեյհան նավահանգստից՝ առանց Բաղդադի կառավարության հավանության։

Գործը քննվում էր գրեթե 9 տարի՝ սկսած 2014թ.: Բաղդադը հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ թուրքական պետական ​​նավթագազային BOTAS ընկերությունը սկսեց Իրաքյան Քրդստանից առաքված նավթը համաշխարհային շուկա արտահանել առանց Իրաքի կառավարության պաշտոնական թույլտվության և համաձայնության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր