ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Որպեսզի դրանք իրար գան՝ մի եղանակ կա». Կոնստանտին Տեր-Նակալյան
11:54, 26.03.2023 | mamul.am
5843 | 0

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերն ադրբեջանցիք մտել են ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի ու զբաղեցրել են բարձրունք, որից վերահսկում են Լաչինի շրջանցիկ ճանապարհը։ Ռուսական կողմը էլի գլուխը հետույքն ա կոխել ու իրանց շլանգի տեղ են դնում։
Հավաստիացնում եմ, ոչ մի կոչ ու դիվանագիտական-հասարակական վիկռուտաս ռուսների տանձին չի։ Որպեսզի դրանք իրար գան, մենակ մի եղանակ կա. ամեն հերթական դրվագում, երբ ռուսները չեն կատարում իրեն պարտավորությունները՝ նոյեմբերի 9-ի ու/կամ հայ-ռուսական երկկողմ համաձայնագրի դրույթներով սահմանված, ՀՀ-ն պետականացնում է ՀՀ-ում ռուսական կապիտալին պատկանող որևէ հիմնարկ։ Օրինակ՝ ԶՄՊԿ-ն, կամ ՀԷՑ-ը, կամ Գազպրոմը։ Բազային ձեռք տալ պետք չի։ Մեեեենակ կապիտալը։ Տեսեք, թե ոնց իրար կգան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր