ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.04, EUR 414.13, RUB 4.77, GBP 480.55
+25 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ
10:54, 26.03.2023 | mamul.am
2447 | 0

Մարտի 26-ին, ժամը 06։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes-Benz» (վարորդ՝ Ֆ. Օ., ծնված 1988 թ.) մակնիշի բեռնատարը բախվել է «KamAZ» (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1985 թ.) մակնիշի բեռնատարին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել.

Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է: Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր