ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամբողջ երկիրը թաղված է ցելոֆանի ու պլաստիկե շշերի կույտի մեջ». Աննա Կոստանյան
01:18, 27.03.2023 | mamul.am
2494 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամբողջ Հայաստանն աղբի մեջ կորած է։
Էնպես չի, որ չգիտեի, բայց մասշտաբներին ուշադրություն չէի դարձրել։ Թվում էրˋ միայն քաղաքներում է աղբանոցային «գեղապատկերը», բայց ոչ, ամբողջ երկիրը ցելոֆանի ու պլաստիկե շշերի կույտի մեջ է թաղված։
Սա մեր ազգի դիմագիծն է դարձել, սեփական հողի, հայրենիքի հանդեպ պատասխանատվություն, հոգատարություն, ապրումակցում չունենալու, տեր չլինելու/ չկանգնելու ցավալի փաստը։
Հույս ունեմˋ գոնե երիտասարդ սերնդի մոտ կկարողանանք հայրենատիրություն ու պատասխանատվություն սերմանել, որ թքած չունենան սեփական «տան» վրա»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր