ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11․00-ի դրությամբ
12:42, 26.03.2023 | mamul.am
2071 | 1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է. «Մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 2490-ը։

Շիրակի մարզի Անի համայնքում 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15918 քաղաքացուց 1693-ը։ Երկու համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։

Ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր