ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դա թափանցիկ ակնարկ էր. պատասխան քայլը չուշացավ». Կարեն Հեքիմյան
15:54, 26.03.2023 | mamul.am
6066 | 1

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները:
Դա Պուտին Վլադիմիրին ձերբակալելու ՀՀ իշխանությունների «պատրաստակամության» մասին թափանցիկ ակնարկ էր, միգուցե՝ ոչ թափանցիկ շանտաժ:
Պատասխան քայլը չուշացավ: Մարտի 25-ին Արցախում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանցիներն առանց դիմադրության, միգուցե՝ թողտվության արդյունքում, իրենց հսկողության տակ վերցրեցին կարևոր տարածքներ:
Ի՞նչ ասեմ: Շախմատում օրենք կա՝ «ձեռք ես տվել, խաղա»: Ցավոք, ՀՀ օրվա իշխանության համար որևէ բնագավառում օրենք չկա: Իսկ օրենք չհարգողները չեն հարգվում»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր