ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 14․00-ի դրությամբ
16:00, 26.03.2023 | mamul.am
2572 | 0

Մարտի 26-ին ժամը 14․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 6836-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35․83%-ը կամ 15918 քաղաքացուց 5703-ը։ Երկու համայնքներում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 32․32%-ը։

Ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր