ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն այսօր իր դրսևորումը ստացավ Մարտունու շրջանի մի քանի հատվածներում». Աբրահամյան
16:12, 26.03.2023 | mamul.am
11425 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական երեկվա առաջխաղացումն ու հրահրած ագրեսիան այսօր արդեն իր դրսևորումն է ստացել Արցախի Մարտունու շրջանի մի քանի հատվածներում, ադրբեջանական դիրքերից արձակված կրակահերթերով:
Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այսօր, թիրախում դաշտերում, այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներն են:
Արցախի իշխանությունը պետք է գիտակցի, որ պետք է օպերատիվ լուծումներ փնտրի, այլապես ադրբեջանական ագրեսիան գնալով առավել վտանգավոր բնույթ է ստանում:
Չէի ուզենա ասել, որ դա բացառապես Արցախի իշխանության անգործությամբ ու իներտությամբ է պայմանավորված, սակայն միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել:
Խնդիրը պահանջում է լուրջ, համակարգային աշխատանք, որի ուղղությամբ լուրջ ջանքեր նկատելի չեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր