ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց 1-1,5 միլիոն դրամ». Արտակ Զաքարյան
19:42, 26.03.2023 | mamul.am
5757 | 1

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Առնվազն մի 300-500 լիտր բենզինի ծախս: Երևի մի 50-70 «թիկնապահի, անվտանգության և ուղեկցող ոստիկանության ծառայողների աշխատավարձի հավելավճար կտան` կիրակի օրը դավաճանին փողոցներում հսկելու համար: Մի 5-10 մարդու (արարողակարգ, ֆոտո-տեսա նկարահանող խումբ, օգնականներ և այլն) կրկին ոչ աշխատանքային օրվա համար կստանան պարգևավճար կամ հավելավճար և այս ամենըˋ պետական բյուջեի հաշվին: Ամենահամեստ հաշվարկներով, պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց (մսխվեց) 1-ից 1,5 միլիոն դրամ միայն այն բանի համար, որ կապիտուլյանտը ինչ-որ անհայտ վայրում իբրև թե աղբ է հավաքում ինչ-որ ռելոկատորների հետ` բացառապես հայրենիքի ղադրը չիմացող անուղեղ զանգվածի էժանագին «հիացմունքը» ստանալու համար:
Այդ ընթացքում թշնամին Շուշի-Լիսագոր հատվածում զավթել և ամրացել է նոր դիրքերում, իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան` բացահայտ ուղղորդումներով ու վախի մթնոլորտով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր