ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սեփական տեսակի ցաղասպանության մասին են երազում». Թորոս Ալեքսանյան
03:06, 27.03.2023 | mamul.am
2685 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ցեղասպանագետները (եթե Հայաստանում կան այդպիսիք) թող հաստատեն իմ ասածը առ այն, որ բոլոր այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են տվյալ ժողովրդի ուծացման նպատակով (օրինակ, այլ ժողովուրդների հետ խառնելու միջոցով), նրա ինքնության փոփոխության, մշակութային ինքնատիպության ու լեզվի թեկուզ մասնակի կորստի նպատակով, դա միանշանակորեն համարվում է ցեղասպանություն:
Սա գրում եմ այն ապուշների համար, ովքեր հայտարարում են, որ Հայաստանը պիտի բացվի ամբողջությամբ օտար ժողովուրդների առջև, և որ այդ օտարները մասսայաբար պիտի գան ու բնակվեն Հայաստանում, և մենք էլ պիտի ձուլվենք նրանց հետ: Մի խոսքով, այդ ապուշները սեփական տեսակի ցաղասպանության մասին են երազում: Եթե Հայաստանն իսկապես պետություն լիներ, ապա այդպիսի տեսակետներ բարձրաձայնողներին պիտի քրեական պատասխանատվության ենթարկեր:
Ի դեպ, նման կարգի ապուշությունները հաճախ ուղեկցվում են հակագիտական այն թեզով, որ արյունը պիտի խառնվի օտար արյան հետ, որպեսզի «թարմանա», ուրեմն ասեմ իմանաք, որ «թարմ արյան» տեսությունը ոչնչով չհիմնավորված բարբաջանք է, որը մոգոնել են կոսմոպոլիտներն անտեղյակ մարդկանց ուղեղները ուտելու նպատակով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր