Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր տեսանյութ Փաշինյանի մասնակցությամբ, որում պատկերված է, թե ինչպես են նրանք մեքենայով զբոսնում Տավուշի մարզում՝ վայելելով գարնանային եղանակը: Տեսանյութում Փաշինյանը մեքենայի ղեկին է, Աննա Հակոբյանը տեսանկարահանում է, մեքենայում երաժշտություն է հնչում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում միացել էր աղբ հավաքող քաղաքացիներին: Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և գրել՝ «Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ»: |