ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.52, EUR 415.24, RUB 4.83, GBP 478.40
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանը 1920-ին իր անկախությունը կորցրեց Արցախի պատճառով». Արգիշտի Կիվիրյան
00:06, 27.03.2023 | mamul.am
3343 | 0

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Շատ քչերը գիտեն, որ գլոբալ առումով Ադրբեջանը 1920 թվականին իր անկախությունը կորցրեց, կարելի է ասել, Արցախի պատճառով։ Երբ 11-րդ կարմիր բանակը Միխաիլ Կարլովիչ Լևանդովսկու հրամանատարությամբ մտավ Ադրբեջան, այդ ժամանակ իրենց կարելի է ասել ողջ բանակը, մինչև 20 հազար զինվոր, գտնվում էին Արցախում, որպեսզի ճնշեն այնտեղ 1920 թվականի գարնանմ սկսված հայկական ապստամբությունը։ Ապստամբությունը փաստացի իրենք կարողացան ճնշել, սակայն Բաքուն մնացել էր կատարյալ անպաշտպան վիճակում, ինչը թույլ տվեց բոլշևիկներին ընդամենը մեկ օրվա ընթացքում մտնել և գրավել Բաքուն։ Ընդ որում, ադրբեջանական բանակի, այսպես կոչված, թուրքական թևը, որը մնացել էր դեռ Կովկասյան իսլամական բանակից, մեծամասամբ Արցախի լեռներում էր, իսկ ադրբեջանական բանակում ծառայության անցած նախկին ցարական գեներալներ Ալի Շիխլինսկին ու Սամեդբեկ Մեխմանդարովն ուղղակի անցան բոլշևիկների կողմը և ապագայում էլ բավականին լավ իրենց զգում էին Կարմիր բանակի կազմում։ Ներքին ձայնս հուշում է, որ այս փորձարկված մոդելը կարող է նորից կրկնվել Բաքվի գլխին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր