ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Դատախազությունը՝ Անի և Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ
22:30, 26.03.2023 | mamul.am
2090 | 0

ՀՀ գլխավոր դատախազությունը Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններում ենթադրյալ խախտումների վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով:

Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ:

Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք:

Սիսիան համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կամ ենթակա բաժիններում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել:

Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում. Ներքին գործերի նախարարութան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից դրանց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր