Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսին սպասվում է Չինաստան-Կենտրոնական Ասիա մեծ ֆորում, որին կմասնակցի Սին Ցզինպինը, որտեղ, ըստ Չինաստանի արտգործնախարարի, այդ երկրներին «մեծագույն առաջարկ» է Չինաստանը անելու։
Եվ ահա, ԵՄ-ն քննարկում է այդ երկրների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օժանդակելու համար։
Թե ինչի կհանգեցնեն այդ պատժամիջոցները, եթե դրանք լինեն, դժվար է ասել, գուցե ավելի օգնեն Չինաստանի ազդեցության տակ ավելի խորը մտնել։
Սակայն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա, ոչ Լաչինի միջանցքի փակման, ոչ գերիների գնդակահարման, ոչ այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար»։