ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ստատուս գրելով, էմոցիա ֆռռացնելով պետությունը ճանաչող ու փրկող չեք». Ալեն Ղևոնդյան
23:18, 26.03.2023 | mamul.am
1922 | 0

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Ազգայնական պոպուլիզմը կամ կենացասացային «քաղաքագիտությունը» փորձագիտական կարծիքից տարբերեք:
էն, որ ասում ես՝ 5 հարց տամ քո խոսացած ամեն թեմայից տակը մնաս:
Էդ թելեգրեմների 85% ֆեյք ինֆո է ֆռռացնում, լուրջ դեմքով ինտելեկտուալներ ջան:
Էս ա:
Նիկոլը նշաձողը իջեցրեց այնքան, թե բա՝ ամեն մեկս էլ կարող ենք խոսել «իրական պետությունից» ու քաղաքականությունից առհասարակ: Ի դեպ, երբ սրան բերում էին, ինքն էլ էր էդպես կարծում, հիմա մեծ խնդրի առաջ է կանգնել:
Դուք ավելի մեծ խնդրի առաջ եք կանգնելու: Հարցազրուց տալով, ստատուս գրելով, էմոցիա ֆռռացնելով պետությունը ճանաչող ու փրկող չեք:
Շարքային պոպուլիստ եք:
Պետությունը լավ գիտեն լուռ մարդիկ, ում համար կամերան խորթ է, իսկ պաթոսը՝ վիրավորական:
Գոնե ձեր խոսացածը ո՞ր չափ գիտեք, ո՞ր չափ դրա թվային ու կառուցվածքային տարրերին եք ծանոթ, ո՞ր չափ օպերատիվի մեջ գիտեք, ինչ վիճակ է ու առաջիկա, ասենք 2-5 օրը, ի՞նչ կարող է լինել...
Էս հարցերին իրականում եզակիները կարող են պատասխանել, մի 3-4 հոգի ՀՀ ողջ դաշտում:
Իսկ իրական գիտունների ազգանունների մի մասին անգամ ծանոթ էլ չեք, դե իրենք հայպ բռնող ու պոպուլիստ չեն... նիկոլին մեղադրող պոպուլիստները»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր